Խնդրում ենք սպասել ...

«Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ

Հայաստանի Հանրապետություն

52467

դիտում

569

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2006

Գյումրու մասնաճյուղի փոխարինող Վարկային մասնագետ

Ամբողջ դրույք

Գյումրի

13 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝
  • իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
  • գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ, այդ թվում համայնքներ այցելության միջոցով
  • կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
  • կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
  • աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
  • աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
  • ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
  • իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:
Անհրաժեշտ հմտություններ
  • բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
  • նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
  • ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:
Լրացուցիչ տեղեկություն

Ավելի քան 28 տարի է, ինչ “ԱՐԵԳԱԿ”-ը լինելով հայկական ֆինանսական շուկայի առաջատարներից մեկը, իր ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ ԱՐԵԳԱԿ-ի ամենաարժեքավոր ակտիվը նրա աշխատուժն է: “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատողներին   տրամադրում է բժշկական ապահովագրություն, հատուկ պայմաններով աշխատակիցների վարկավորման հնարավորություն, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և իհարկե, մրցունակ փոխհատուցում:  

Անձնական հմտություններ
Բանակցությունների հմտություններ Ժամանակի կառավարում Ուշադիր