Արդշինբանկ ԲԲԸ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2003
Գործառնական ռիսկերի կառավարման տեխնոլոգիաների զարգացման ուղղության փորձագետ
Ամբողջ դրույք
Երևան
01 Դեկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող գործառնական ռիսկերի կառավարման տեխնոլոգիաների զարգացման ուղղության փորձագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Բանկում մշակած ներքին ML (machine learning) մոդելների փաթեթների ուսումնասիրություն, մոդելների ուսուցման ու թեսթավորման արդյունքների գնահատում, վալիդացիա, մոդելների կայունության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության գնահատում և այլն,
- Համակարգերում առկա տվյալների բազաներից տվյալների արտահանում, մշակում և վերլուծություն,
- Ավտոմատացման տեխնոլոգիաների նախագծում, տվյալների մշակման և վերլուծության գործընթացների ավտոմոտացում,
- Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների մշակում և հաշվետվողականության ապահովում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
- Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալների մշակման, վերլուծության ուղղության, ռիսկերի կառավարման (նախընտրելի է ռիսկերի կառավարման մոդելների մշակման) ոլորտում կամ որպես տվյալագետ,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
- Ունես MS Office, SQL, SPSS, Python, Power BI, NumPy, Pandas, Matplotlib, Seaborn, Scikit-learn և այլ ML / DL գրադարանների իմացություն,
- Ունես ռիսկերի կառավարման և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների իմացություն, տվյալների մշակման (մաքրման) վերլուծության և վիզուալիզացիայի մասով գիտելիքներ, վիճակագրության իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: