Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

174682

դիտում

1351

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Գործառնական մասնագետ/Բեք օֆիս (Արաբկիր մճ)

Ամբողջ դրույք

Երևան

31 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Ակբա բանկի Արաբկիր մասնաճյուղի Գործառնական մասնագետի՝ Բեք օֆիսի աշխատատեղը։

Աշխատանքային պարտականություններ
  • Կազմել առանց գրավի տրամադրվող վարկային փաթեթը, եթե առկա է վարկային կո­միտեի որոշումը գործող պայմանագրի որևէ կետի փոփոխության մասին, կազմել նախ­կի­նում կնքված պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրեր,
  • Իրականացնել գրավադրված գույքին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ վարձակալության հանձնման և գրավի տվյալներում փոփոխություներ կատարելու թույլտվությունների, ինչպես նաև մարված վարկերի գծով գրավի ազատման գրությունների կազմումը: Ապահովել փաստաթղթերի ստուգումը, տրամադրումը հաճախորդին և մասնաճյուղում կնքված գրավների փակման գործընթացի իրականացումը,
  • Ստուգել նոր ձևակերպվող վարկին առնչվող, նախկինում կնքված գրավ­նե­րի տվյալները, հավաքագրել նախկինում կնքված պայմանագրերում հայտնաբերված թերությունների շտկումների համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Վարկի տրման ընթացքի վերահսկում, վարկերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում վարկը ձևակերպող աշխատակիցներին,վարկային գործերի արխիվացում (ընթացիկ և մարված)։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում)
  • Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
  • Ֆինանսաբանկային ոլորտում վարկային փաստաթղթավորման կամ պայմանագրային բաժնի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ
  • Համակարգչային ընդհանուր գիտելիքներ
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Թիմային աշխատանքի ունակություն։
Անձնական հմտություններ
Խնդիրների լուծում Ուշադիր Արագ կողմնորոշվելու կարողություն