Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Գործառնական մասնագետ/Բեք օֆիս (Արաբկիր մճ)
Ամբողջ դրույք
Երևան
31 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Ակբա բանկի Արաբկիր մասնաճյուղի Գործառնական մասնագետի՝ Բեք օֆիսի աշխատատեղը։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմել առանց գրավի տրամադրվող վարկային փաթեթը, եթե առկա է վարկային կոմիտեի որոշումը գործող պայմանագրի որևէ կետի փոփոխության մասին, կազմել նախկինում կնքված պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրեր,
- Իրականացնել գրավադրված գույքին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ վարձակալության հանձնման և գրավի տվյալներում փոփոխություներ կատարելու թույլտվությունների, ինչպես նաև մարված վարկերի գծով գրավի ազատման գրությունների կազմումը: Ապահովել փաստաթղթերի ստուգումը, տրամադրումը հաճախորդին և մասնաճյուղում կնքված գրավների փակման գործընթացի իրականացումը,
- Ստուգել նոր ձևակերպվող վարկին առնչվող, նախկինում կնքված գրավների տվյալները, հավաքագրել նախկինում կնքված պայմանագրերում հայտնաբերված թերությունների շտկումների համար անհրաժեշտ փաստաթղթերը,
- Վարկի տրման ընթացքի վերահսկում, վարկերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում վարկը ձևակերպող աշխատակիցներին,վարկային գործերի արխիվացում (ընթացիկ և մարված)։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում)
- Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
- Ֆինանսաբանկային ոլորտում վարկային փաստաթղթավորման կամ պայմանագրային բաժնի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ
- Համակարգչային ընդհանուր գիտելիքներ
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Թիմային աշխատանքի ունակություն։