Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

779608

դիտում

3563

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Գլխավոր PR մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

16 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Հաղորդակցություն/Լրագրություն/PR

Աշխատանքի նկարագրություն՝

Ամերիաբանկը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում ակտիվ, PR-ի դինամիկ զարգացող ոլորտում արագ կողմնորոշվող, կազմակերպչական ջիղ և հաղորդակցման հմտություններ ունեցող անձանց: Եթե դուք ցանկանում եք մշտապես հանդես գալ PR-ի նոր ու տարբեր մոտեցումներով, ստեղծագործ անձնավորություն եք, ով ունակ է մշակել և համակարգել PR նախագծեր և միաժամանակ ապահովել բովանդակության և ստեղծագործական մտքի մշակման ողջ գործընթացը, անպայման դիմեք մեզ:

Աշխատանքային պարտականություններ
  • Ապահովել PR միջոցառումների (մամուլի ասուլիս, տարբեր ձևաչափի քննարկումներ, բանկային ծառայությունների հանրային իրազեկման տարբեր ձևաչափի միջոցառումներ) իրականացման ողջ գործընթացը. պլանավորում, ներքին և արտաքին բոլոր շահառուների հետ հաղորդակցման կազմակերպում, նյութերի մշակում և վերջնականացում, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում նյութերի արդյունավետ տեղադրմանն ու առավելագույն տարածմանն ուղղված գործողությունների համակարգում:
  • Ապահովել հանրային իրազեկման տարբեր ձևաչափի նյութերի (մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, ինֆոգրաֆիկներ, հարցազրույցներ, ինֆորմացիոն բնույթի տեսանյութեր, ռեպորտաժներ և այլն) պատրաստում և այդ նյութերի ձևավորման աշխատանքների ապահովում համապատասխան թիմերի հետ
  • Իրականացնել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված նյութերի մոնիթորինգ, անհրաժեշտ վերլուծություն և ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
  • PR միջոցառումների կազմակերպման, PR նյութերի պատրաստման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձ
  • Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Տնտեսագիտական, հատկապես բանկային ոլորտի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • Կազմակերպչական ջիղ, հաղորդակցման ունակություններ
  • Մեծ թիմում աշխատելու ունակություն
  • Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, պատասխանատվության բարձր զգացում