Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Գլխավոր PR մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
16 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Հաղորդակցություն/Լրագրություն/PR
Աշխատանքի նկարագրություն՝
Ամերիաբանկը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում ակտիվ, PR-ի դինամիկ զարգացող ոլորտում արագ կողմնորոշվող, կազմակերպչական ջիղ և հաղորդակցման հմտություններ ունեցող անձանց: Եթե դուք ցանկանում եք մշտապես հանդես գալ PR-ի նոր ու տարբեր մոտեցումներով, ստեղծագործ անձնավորություն եք, ով ունակ է մշակել և համակարգել PR նախագծեր և միաժամանակ ապահովել բովանդակության և ստեղծագործական մտքի մշակման ողջ գործընթացը, անպայման դիմեք մեզ:
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել PR միջոցառումների (մամուլի ասուլիս, տարբեր ձևաչափի քննարկումներ, բանկային ծառայությունների հանրային իրազեկման տարբեր ձևաչափի միջոցառումներ) իրականացման ողջ գործընթացը. պլանավորում, ներքին և արտաքին բոլոր շահառուների հետ հաղորդակցման կազմակերպում, նյութերի մշակում և վերջնականացում, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում նյութերի արդյունավետ տեղադրմանն ու առավելագույն տարածմանն ուղղված գործողությունների համակարգում:
- Ապահովել հանրային իրազեկման տարբեր ձևաչափի նյութերի (մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, ինֆոգրաֆիկներ, հարցազրույցներ, ինֆորմացիոն բնույթի տեսանյութեր, ռեպորտաժներ և այլն) պատրաստում և այդ նյութերի ձևավորման աշխատանքների ապահովում համապատասխան թիմերի հետ
- Իրականացնել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված նյութերի մոնիթորինգ, անհրաժեշտ վերլուծություն և ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
- PR միջոցառումների կազմակերպման, PR նյութերի պատրաստման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձ
- Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Տնտեսագիտական, հատկապես բանկային ոլորտի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
- Կազմակերպչական ջիղ, հաղորդակցման ունակություններ
- Մեծ թիմում աշխատելու ունակություն
- Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, պատասխանատվության բարձր զգացում