Ucom CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Հեռահաղորդկացություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2009
Գանձապահ Upay ընկերությունում / ք. Երևան /
Ամբողջ դրույք
Երևան
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Ընդհանուր/մասնագիտական/այլ ծառայություններ
Աշխատանքի նկարագրություն՝
«ՅՈՒՓԵՅ» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին, վճարահաշվարկային կազմակերպություն է, որն ունի 43 մասնաճյուղ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում:
«ՅՈՒՓԵՅ»-ը փնտրում է ակտիվ և եռանդուն աշխատակիցների, ովքեր ք. Երևանի Ucom ընկերության Վաճառքի և սպասարկման կենտրոններում իրականացնելու են հաճախորդների սպասարկում և վճարումների ընդունում:
Աշխատանքային պարտականություններ
-
Հաճախորդների սպասարկում ընկերության մասնաճյուղերում,
-
Հաճախորդի նույնականացում,
-
Բոլոր տեսակի վճարումների ընդունում (կոմունալ, հարկեր, տուրքեր, վարկեր և այլն),
-
Գործարքների փաստաթղթավորում:
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն կրթություն,
-
Համակարգչային հմտություններ - MS Office (Word, Excel), ինտերնետից օգտվելու հմտություն,
-
Լեզուներ - հայերեն, ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի),
-
Լարված իրավիճակների կառավարման հմտություններ,
-
Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
-
Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ տեղեկություն
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել career@upay.am հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: