Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
GA23 Launch!
Ամբողջ դրույք
Երևան
20 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում
Աշխատանքի նկարագրություն՝
Ամերիա Սերունդը մեկնարկում է 23-րդ անգամ։
Ունես շա՜տ ձգտումներ ու երազանքնե՞ր։
Ուրեմն հիմա բացահայտիր այն, ինչն իսկապես պետք է քեզ:
Ամերիա սերունդ ծրագրում ձգտումն ու երազանքը հանդիպում են նորարարությանն ու լավագույն փորձին։
Ամերիայի պատմության մեջ ավելի քան 1400 շրջանավարտ գրանցել է բազում հաջողություններ իր կարիերայում։
Հերթը քոնն է։
Աշխատանքային պարտականություններ
Ի՞նչ կտա այն քեզ․
- Եռամսյա վճարվող ուսուցում
Տեսական, պրակտիկ գիտելիք և առկա ուսուցում ֆինանսաբանկային համակարգի, սպասարկման ոլորտի վերաբերյալ
- Ֆինանսական անկախություն
Ուսուցման փուլի ընթացքում կստանաս ամսական 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ՝ ներառյալ եկամտային հարկը, իսկ աշխատանքի անցնելիս՝ ամսական 248,000 ՀՀ դրամ միջին համախառն աշխատավարձ։
- Աշխատանքի առաջարկ առանց փորձի
Եռամսյա ուսուցումը հաջողելու դեպքում կմիանաս Ամերիայի սպասարկման թիմին՝ էլ ավելի ուժեղացնելու այն։
Եռամսյա ուսուցման գրաֆիկն է․
- 09:00-18:00 (շաբաթ և կիրակի՝ հանգստյան)
Անհրաժեշտ հմտություններ
Ամերիա Սերունդ 23-ը քեզ համար է, եթե ԴՈՒ՝
- Նորավարտ ես,
- Ուսանող ես ավարտական կուրսում, ով ունի ճկուն գրաֆիկ,
- 18-30 տարեկան ես,
- Գերազանց տիրապետում ես հայերենին և որևէ օտար լեզվի (անգլերեն կամ ռուսերեն),
- Ունես սովորելու և նորը բացահայտելու ձգտում,
- Սիրում ես բիզնես միջավայրը և հաճախորդների հետ աշխատանքը,
- Ոգեշնչվում ես փոքր և մեծ հաջողություններով,
- Սիրում ես բացահայտել նոր գույներ և բերել քո գույնը։
Ամերիացի դառնալու հերթը քոնն է:
Լրացուցիչ տեղեկություն
Շտապիր լրացնել հայտը մինչև նոյեմբերի 20-ը:
Ուսուցումը մեկնարկելու է փետրվարի 1-ին:
Տեսական դասընթացներն անցկացվելու են Կամար բիզնես կենտրոնում, իսկ ծրագրի պրակտիկ փուլը՝ երևանյան մասնաճյուղերում և կոնտակտ կենտրոնում։