Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

170893

դիտում

513

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Ֆինանսական վիճակագիր/Մակրոտնտեսական դեպարտամենտ/Վիճակագրության վարչություն /Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին

Ամբողջ դրույք

Դիլիջան

23 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Տնտեսագիտություն

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք ֆինանսական վիճակագիր, ով պատասխանատու կլինի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների միկրոտվյալների մշակման, տվյալների ամբողջականության ապահովման, ֆինանսական ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվարկման և հրապարակման համար։

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների միկրոտվյալների մշակում՝ որակի և արժանահավատության պարբերական ստուգումներ, ապահովել տվյալների ամբողջականությունը և ճշգրտված տեղեկատվության առկայությունը համապատասխան համակարգերում։
  • Իրականացնել Business objects միջավայրում ֆինանսական ոլորտի ցուցանիշների և վիճակագրության վիզուալիզացիայի աշխատանքներ։
  • Իրականացնել ֆինանսական ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվարկ և հրապարակում ներքին և արտաքին օգտագործողների համար։
  • Պարբերաբար առաջարկություններ ներկայացնել ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվական ձևերի և դրանց լրացման ցուցումների կատարելագործման վերաբերյալ:
  • Աշխատել հաշվետու սուբյեկտների հետ ստացվող հարցադրումների և տվյալների ամբողջականության ապահովման ուղղությամբ:
  • Վարկային պայմանների հարցման շրջանակներում իրականացնել հարցազրույցներ բանկերի վարկային քաղաքականությունը որոշող ղեկավար անձնակազմի հետ։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական /ֆինանսական կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ տնտեսագիտության/վիճակագրության/ֆինանսական ոլորտում
  • Հաշվապահական հաշվառման իմացություն
  • Բանկային գործի իմացություն
  • Ֆինանսական համակարգի օրենսդրութան և նորմատիվային դաշտի իմացություն
  • Տնտեսական վիճակագրության իմացություն
  • Մակրոտնտեսագիտության իմացություն
  • Միկրոտնտեսագիտության իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Տեխնիկական գիտելիքներ (MS office, SAP BO)

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Խորհրդատվական հմտություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Ճկունություն
  • Համագործակցություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Անձնական հմտություններ
Խնդիրների լուծում Ճկունություն Վերլուծական հմտություններ Հաղոորդակցման հմտություններ