Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Տվյալագետ
Ամբողջ դրույք
Երևան
25 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Տվյալների վերլուծություն
Աշխատանքի նկարագրություն՝
Մեքենայական ուսուցման (այդ թվում՝ խորը ուսուցման) մոդելների մշակում` իրական ժամանակում գործածվող վարկային, վարքագծային, ներդրումային որոշումների կայացման և այլ կիրառական բանկային խնդիրների մաթեմատիկական մոդելավորման ամբողջական գործընթացի ապահովում:
Աշխատանքային պարտականություններ
- Մեքենայական ուսուցման (ՄՈւ) և խորը ուսուցման մոդելների մշակում/կառուցում վերլուծություն և բարելավում
- տվյալների հետ աշխատանք` մշակում, մաքրում, վերլուծություն, փոփոխականների կառուցում, թեստավորում և ինտեգրում ՄՈւ տեխնիկական համակարգերում։
- ՄՈւ մոդելների թեստավորման և ներդրման գործընթացներում օժանդակություն
- Տվյալագիտական նորագույն ալգորիթմների/մեթոդների, տվյալների վերլուծության նորագույն ժամանակակից գործիքների կիրառում, մոդելավորման գործընթացի շարունակական բարելավում,
- Արդյունավետ համագործակցութուն պրոդուկտային թիմերի և ՏՏ ստորաբաժանումների հետ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տվյալագիտության, մաթեմատիկայի,կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկական և վիճակագրական մոդելավորման, ՏՏ/տեխնիկական և/կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- ՄՈւ դասական մոդելների/ալգորիթմների (իմացություն, կիրառման փորձ
- Python լեզվի գերազանց իմացություն
- SQL իմացությունը ցանկալի է
- Անալիտիկ մտածելակերպ, ինքնուրույն և թիմային աշխատանքի զարգացած ունակություններ
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն