Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

939729

դիտում

3737

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Անձնական տվյալների պաշտպանության պատասխանատու (DPO)

Ամբողջ դրույք

Երևան

18 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Աուդիտ/Համապատասխանություն

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում են Անձնական տվյալների պաշտպանության պատասխանատու (DPO), որը կապահովի անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանման անկախ մոնիթորինգը, կվերահսկի գաղտնիության հետ կապված ռիսկերի բացահայտման և կառավարման գործընթացները, կխթանի տվյալների պաշտպանության սկզբունքների ներդրումը բանկային գործունեության բոլոր փուլերում և կնպաստի տվյալների պաշտպանության արդյունավետ մշակույթի ձևավորմանը։


Աշխատանքային պարտականություններ
  • Վերահսկել Բանկի գործունեության համապատասխանությունն անձնական տվյալների պաշտպանության կիրառելի օրենսդրությանը, ներքին քաղաքականություններին, ընթացակարգերին և տվյալների պաշտպանության սահմանված չափանիշներին՝ իրավական բնույթի մեկնաբանություններ և խորհրդատվություն ստանալու համար դիմելով Իրավաբանական դեպարտամենտին
  • Խորհրդատվություն տրամադրել ղեկավարությանը, բիզնես ստորաբաժանումներին և աշխատակիցներին՝ կապված տվյալների պաշտպանության պահանջների գործնական կիրառման հետ, և խթանել տվյալների պաշտպանության միասնական մշակույթի ձևավորումը Բանկում
  • Ինքնուրույն բացահայտել, գնահատել և հայտնել տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի, վերահսկողության թերությունների և բարելավում պահանջող ոլորտների մասին՝ առաջարկելով համապատասխան ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումներ
  • Մասնակցել նոր բանկային պրոդուկտների, թվային ուղիների, ՏՏ լուծումների և բիզնես գործընթացների մշակմանն ու ներդրմանը՝ ապահովելու համար, որ տվյալների պաշտպանության սկզբունքները հաշվի առնվեն պլանավորման վաղ փուլերից (գաղտնիություն՝ նախագծմամբ և գաղտնիություն՝ լռելյայն)
  • Համակարգել և վերահսկել Բանկի՝ տվյալների պաշտպանության վրա ազդեցության գնահատման (DPIA) համակարգը, ներառյալ՝ տվյալների մշակման բարձր ռիսկային գործընթացների բացահայտումը, գնահատումների վերանայումը, ռիսկերի նվազեցման միջոցառումների մոնիթորինգը և էական մնացորդային ռիսկերի էսկալացումը
  • Իրականացնել անձնական տվյալների մշակման գործընթացների թեմատիկ վերանայումներ ու գնահատումներ, ինչպես նաև ՏՏ անվտանգության և այլ պատասխանատու ստորաբաժանումների հետ համատեղ վերահսկել համապատասխան կազմակերպչական և տեխնիկական վերահսկողության մեխանիզմների արդյունավետությունը
  • Մշակել տվյալների պաշտպանության մասնագետի (DPO) տարեկան աշխատանքային ծրագիրը՝ սահմանելով հիմնական ռիսկային ոլորտները, մոնիթորինգի գործողությունները, ուսուցման առաջնահերթությունները և պլանավորված վերանայումները
  • Վերահսկել անձնական տվյալների արտահոսքի կառավարման ընթացակարգերը, մասնակցել արձանագրված միջադեպերի գնահատմանը, համաձայնեցնել ծանուցման պահանջները համապատասխան ստորաբաժանումների և Իրավաբանական դեպարտամենտի հետ, ինչպես նաև վերահսկել խախտումների կենտրոնացված գրանցամատյանի վարումը
  • Վերահսկել տվյալների սուբյեկտների հարցումների, բողոքների և գաղտնիության հետ կապված դիմումների մշակման ընթացակարգերի արդյունավետությունը՝ տրամադրելով ուղղորդում պատասխանատու գործառնական ստորաբաժանումներին
  • Հանդես գալ որպես Բանկի հիմնական կոնտակտային անձ Անձնական տվյալների պաշտպանության վերահսկող մարմնի համար՝ Իրավաբանական դեպարտամենտի հետ համատեղ ապահովելով կարգավորող մարմնի հետ համագործակցությունը, հարցումների պատասխանները և ստուգումների իրականացումը
  • Վերահսկել Բանկի՝ անձնական տվյալների մշակման գործողությունների գրանցամատյանի և տվյալների պաշտպանությանն առնչվող այլ առանցքային փաստաթղթերի վարումը՝ ապահովելով պատշաճ հաշվետվողականությունն ու հիմնավորող փաստաթղթերի հասանելիությունը
  • Իրականացնել երրորդ անձանց կողմից տվյալների մշակման և տվյալների միջազգային փոխանցումների ընթացքում տվյալների պաշտպանության ասպեկտների մոնիթորինգ՝ բացահայտելով համապատասխան ռիսկերը և համակարգելով համապատասխան պաշտպանիչ մեխանիզմների կիրառումը բիզնես գործընթացների պատասխանատուների ու Իրավաբանական դեպարտամենտի հետ
  • Մշակել և իրականացնել տվյալների պաշտպանության վերաբերյալ ուսուցման և իրազեկման նախաձեռնություններ, ինչպես նաև ուղղորդել Բանկի ստորաբաժանումների գաղտնիության համակարգողներին
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ բարձր օղակի ղեկավարության համար՝ տվյալների պաշտպանության համապատասխանության պահանջները Բանկի կողմից կատարելու, հիմնական ռիսկերի, մոնիթորինգի արդյունքների, բացահայտված թերությունների և դրանց վերացման աշխատանքների մասին
  • Պահպանել արդի գիտելիքներ տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումների, վերահսկողական ուղեցույցների և միջազգային ստանդարտների վերաբերյալ՝ ներառյալ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) սկզբունքները
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն իրավագիտության, ֆինանսների, տնտեսագիտության, գործարար կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռիսկերի կառավարման կամ հարակից այլ ոլորտում
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի համապատասխան կարգավորող պահանջների և բանկային գաղտնիքի պահպանման պահանջների, այդ թվում՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի լավ իմացություն և գործնական կիրառման հմտություններ
  • Անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող ՀՀ օրենսդրական դաշտի զարգացումների և վերահսկողական միջավայրի իմացություն
  • Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) սկզբունքների և տվյալների պաշտպանության միջազգային ստանդարտների իմացությունը ցանկալի է
  • Տվյալների պաշտպանության կառավարման, գաղտնիության պահպանման հետ կապված ռիսկերի գնահատման գործընթացների, տվյալների պաշտպանության վրա ազդեցության գնահատման (DPIA) մեթոդաբանությունների, անձնական տվյալների արտահոսքի կառավարման և «գաղտնիություն՝ նախագծմամբ» սկզբունքների իմացություն
  • Տեղեկատվական անվտանգության սկզբունքների, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության կազմակերպական և տեխնիկական միջոցների իմացություն
  • Համապատասխան աշխատանքային փորձ համապատասխանության ապահովման, ռիսկերի կառավարման, ներքին հսկողության, աուդիտի, տվյալների պաշտպանության կամ հարակից ոլորտում (նախընտրելի է՝ ֆինանսական համակարգում)
  • Վերլուծական, հաղորդակցման, համակարգման և հաշվետվողականության զարգացած հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է, մասնագիտական անգլերենի իմացությունը՝ ցանկալի
Մասնագիտական հմտություններ
Վերլուծական մտածողություն
Անձնական հմտություններ
Կազմակերպչական հմտություններ Հաղոորդակցման հմտություններ