Արդշինբանկ ԲԲԸ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2003
Դարձիր Բանկիր/Զվարթնոց
Ամբողջ դրույք
Արմավիր
08 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `
- ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
- ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
- ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
- ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
- երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝
ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց մասնաճյուղ
- Ծրագրի ավարտից հետո աշխատանքը ենթադրում է հերթափոխային գրաֆիկ։
Անհրաժեշտ հմտություններ
Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
- տիրապետում են գերազանց անգլերեն և ռուսերեն լեզուներին,
- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
- ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Լրացուցիչ տեղեկություն
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա, հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Դարձիր Բանկիր_Զվարթնոց»: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։