Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

568515

դիտում

3197

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

Դարձիր Բանկիր/Տավուշ

Ամբողջ դրույք

Բերդ

08 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
  • ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
  • ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
  • երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Անհրաժեշտ հմտություններ

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին
  • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
  • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն

Լրացուցիչ տեղեկություն

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա, հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Դարձիր Բանկիր_Տավուշ»: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։ 

Անձնական հմտություններ
Նպատակասլաց Թիմում աշխատելու ունակություն Արագ սովորելու կարողություն