Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

943121

դիտում

3740

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հաճախորդների փորձառության մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

11 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Հաճախորդների փորձառության նախագծում և մոնիթորինգ, համապատասխան գործընթացների, պրոդուկտների և/կամ կապուղիներին առնչվող ռազմավարությունների մշակում և զարգացում, որոշումների կայացում հաճախորդների տվյալների հիման վրա և համատեղ պատասխանատվություն հաճախորդների գերազանց փորձառություն ապահովելու համար:

Աշխատանքային պարտականություններ
  • Հաճախորդների անխափան փորձառության ապահովում որոշակի պրոդուկտներից և ծառայություններից օգտվելիս
  • Հաճախորդների կարիքների ուսումնասիրություն, հարցազրույցների անցկացում
  • Լուծումների և գործընթացների պարզեցում հաճախորդների համար
  • Մրցակցային դաշտի վերլուծություն/համեմատություն մրցակիցների տվյալների հետ
  • Համատեղ արշավների մշակում գործընկերների հետ և արդյունքների համատեղ կառավարում
  • Վաճառքի ռազմավարության, սցենարների, հաղորդակցման կանոնների և վաճառքի հետ կապված գործելակերպի մշակում
  • Դասընթացների կազմակերպում սպասարկող աշխատակազմի համար` վաճառքները խթանելու և հաճախորդների փորձառությունը բարելավելու նպատակով
  • Տարբեր ուղիներով խաչաձև վաճառքի իրականացման արդյունավետ եղանակների մշակում
  • Հաճախորդների արտահոսքի կառավարում, նախկին հաճախորդներին կրկին ներգրավելու ռազմավարության և արշավների մշակում
Անհրաժեշտ հմտություններ
  • Բակալավրի աստիճան տնտեսագիտության, գործարար կառավարման, մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում
  • MS Office-ի (Excel, Power BI) իմացությունը պարտադիր է
  • Բիզնեսի և ոլորտի միտումների լավ իմացություն
  • Գիտելիքներ հաճախորդների հետ փոխգործակցության նկարագիրը մշակելու բնագավառում
  • Լուծումները և գործընթացները պարզեցնելու և իրավիճակը հստակ ներկայացնելու ունակություն
  • Հաճախորդակենտրոնություն, կարեկցանք և հաճախորդի կարիքներն ու մտահոգությունը հասկանալու ունակություն
  • Աշխատանքային փորձ պրոդուկտների և/կամ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման և հարակից ոլորտներում
  • Պրոդուկտների մշակման և կառավարման գիտելիքներ
  • Տեխնիկական ոլորտի գիտելիքներ, ժամանակակից տեխնոլոգիաների և գործնական կիրառությունների ընդհանուր իմացություն
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Ստեղծագործական և ոչ ստանդարտ մտածողություն, ակտիվություն, բազմապրոֆիլ մասնագիտական թիմում, ճկուն միջավայրում աշխատելու պատրաստակամություն
  • Հաճախորդների, շահագրգիռ կողմերի և թիմի անդամների հետ շփվելու համար պահանջվող հաղորդակցման և համագործակցության զարգացած հմտություններ
  • Ռազմավարական մտածողություն, տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու զարգացած հմտություններ
  • Զարգացած վերլուծական հմտություններ և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակություն
Մասնագիտական հմտություններ
MS Office