Խնդրում ենք սպասել ...

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ

Հայաստանի Հանրապետություն

155305

դիտում

2446

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Վարկային պորտֆելի վերլուծաբան

Ամբողջ դրույք

Երևան

25 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Փնտրում ենք պատրաստակամ և վերլուծական մտածողությամբ Վարկային պորտֆելի վերլուծաբանի, ով կստանձնի վարկային պորտֆելի որակի, միտումների և ռիսկերի առաջնային վերլուծության պատասխանատվությունը։ Այս դերում դուք կազմելու եք պարբերական մոնիթորինգային հաշվետվություններ, բացահայտելու եք պորտֆելի հիմնական օրինաչափությունները և ապահովելու եք ճշգրիտ վերլուծական տվյալներ։

Գործելով բաժնի ղեկավարի կողմից սահմանված մեթոդաբանությամբ՝ դուք առանցքային աջակցություն կցուցաբերեք Ղեկավարությանը և Վարկային ռիսկի կոմիտեին՝ ապահովելով հիմնավորված և ժամանակին որոշումների կայացումը։

Աշխատանքային պարտականություններ

Պորտֆելի մոնիթորինգ և վերլուծություն

  • Իրականացնել վարկային պորտֆելի ծավալի, աճի դինամիկայի, կառուցվածքի և որակի (պորտֆելի մնացորդ, գործող վարկերի քանակ, PAR, DPD խմբեր, կենտրոնացումներ ըստ պրոդուկտների/մասնաճյուղերի/ուղիների) մոնիթորինգ և վերլուծություն։

  • Պատրաստել պարբերական roll rate, vintage, վարկերի միգրացիոն և վերակառուցված պորտֆելի վերլուծություններ՝ հաստատված մեթոդաբանությունների հիման վրա։

  • Հետևել վաղ ազդանշանային ցուցանիշներին (EWI) և ոչ սովորական միտումների մասին անհապաղ տեղեկացնել բաժնի ղեկավարին։

Հաշվետվողականություն և ղեկավարման աջակցություն

  • Կազմել պորտֆելի և ժամկետանց վարկերի ամսական հաշվետվությունների փաթեթը Ղեկավարության և Վարկային ռիսկի կոմիտեի համար։

  • Կազմել առաջնային վերլուծական եզրահանգումներ, դիտարկումներ և մեկնաբանությունների նախագծեր՝ ղեկավարության քննարկման համար։

  • Իրականացնել ոչ պարբերական վարկային ռիսկի և պորտֆելի վերլուծություններ

Խորացված վերլուծություն և մոդելների աջակցություն

  • Աջակցել վարկային մոդելների արդյունավետության մոնիթորինգին՝ տվյալների պարբերական նախապատրաստման և հաշվարկների միջոցով։

  • Իրականացնել հավաքագրման և վերադարձման (collection & recovery) արդյունավետության վերլուծություն՝ համաձայնեցված ցուցանիշների (KPIs) հիման վրա։


Անհրաժեշտ հմտություններ
  • Կրթություն և Փորձ

  • Կրթություն: Բարձրագույն կրթություն Տնտեսագիտության, Ֆինանսների, Մաթեմատիկայի կամ Վիճակագրության ոլորտում։

  • Աշխատանքային փորձ: Առնվազն 2 տարվա փորձ բանկային համակարգում, վարկային ռիսկի, պորտֆելի կամ ֆինանսական վերլուծության ոլորտում

  • Առավելություն է՝ Վարկային պորտֆելի հաշվետվությունների կամ հավաքագրման (collection) վերլուծությունների փորձը, ինչպես նաև հիմնական բանկային համակարգերի (օր.՝ ՀԾ / ArmSoft) տվյալների հետ աշխատանքի փորձը։


Լեզուների իմացություն

Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Փափուկ հմտություններ

Ուժեղ վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ճշգրտություն։

Վերլուծական եզրահանգումներն ու բացահայտումները հստակ, սեղմ և հասկանալի ներկայացնելու կարողություն։

Հետադարձ կապի նկատմամբ բաց լինելը և վարկային ռիսկի վերլուծության ոլորտում մասնագիտական աճի բարձր մոտիվացիա։

Բարձր հուսալիություն և սահմանված ժամկետները ճշգրտորեն պահպանելու ունակություն։

  • SQL: Հիմնական կամ միջին մակարդակի իմացություն։

  • Այլ ծրագրեր: MS Office (Word, PowerPoint, Outlook)։

Դոմենային իմացություն և տեխնիկական հմտություններ

Վարկային ռիսկ: Վարկային ռիսկի հիմնական հասկացությունների ու ցուցանիշների իմացություն (ուշացման օրեր, PAR, Roll Rates, Vintage analysis):

MS Excel: Խորացված իմացություն։

Power BI: Հաշվետվությունների, վերլուծական վիզուալիզացիաների և վահանակների հետ ինքնուրույն աշխատանքի, մեկնաբանման ու արդյունքների ներկայացման կարողություն:

Լրացուցիչ տեղեկություն
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Մասնագիտական հմտություններ
Վերլուծական եւ մաթեմատիկական հմտություններ MS Excel
Անձնական հմտություններ
Դրական վերաբերմունք Ժամանակի կառավարում Ուշադիր