ԻՆԳՈ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
200-500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1997
Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում
Աշխատանքի նկարագրություն՝
Ինգոյում փնտրում ենք փորձառու մասնագետի, ով կզբաղվի կորպորատիվ հաճախորդների սպասարկմամբ՝ ձևավորելով երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ գործընկերների հետ:
Աշխատանքային պարտականություններ
- Տրամադրել ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և ապահովել կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում, բացահայտել նրանց ապահովագրական կարիքները և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
- Արագ և արդյունավետ մշակել հաճախորդների հարցումները. անհրաժեշտության դեպքում համագործակցել համապատասխան բաժինների հետ:
- Համալրել, ընդլայնել և առաջարկել նոր ապահովագրական պրոդուկտներ գործող հաճախորդներին։
- Կատարել պարբերական հանդիպումներ կորպորատիվ հաճախորդների հետ։
- Նպաստել հաճախորդների գոհունակության և ներգրավվածության բարձրացմանը, իրականացնել պայմանագրերի վերակնքումներ, տրամադրել համապատասխան հաշվետվություններ, կատարել ընթացիկ պայմանագրերի և ծածկույթների վերլուծություն։
- Ըստ անհրաժեշտության հաճախորդներին տեղեկացնել ապահովագրական ծառայությունների փոփոխությունների վերաբերյալ:
- Իրականացնել ընթացիկ հրահանգներ տրված՝ իր ղեկավարության կողմից։
Անհրաժեշտ հմտություններ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
- Սթրեսակայունություն և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ:
- Հաղորդակցման հմտություններ։
- MS Office փաթեթի իմացություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
Լրացուցիչ տեղեկություն
Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@ingoarmenia.am հասցեին` նշելով թափուր հաստիքի անվանումը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։