Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Քոփիրայթեր
Ամբողջ դրույք
Երևան
27 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Մարքեթինգ/Գովազդ
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք կրեատիվ գաղափարներ ունեցող մեր նոր թիմակցին, ով կմիանա և նոր շունչ կտա Բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների թիմի նախագծերին։
Աշխատանքային պարտականություններ
- Ակբա բրենդի կոմունիկացիոն ուղեցույցին համահունչ՝ մարքեթինգային արշավների ստեղծագործական տեքստերի մշակում,
- Թիրախային լսարանի կարիքների վերլուծություն և տեքստային հաղորդակցության հարմարեցում՝ յուրաքանչյուր խմբին անհատական մոտեցում ցուցաբերելու նպատակով,
- Բանկի պաշտոնական կայքի համար պարզ, խոսուն և արդյունավետ բովանդակության պատրաստում,
- Կրեատիվ ուղղությունների ու հաղորդագրությունների վերլուծություն, տեքստային ոճի սահմանում և լսարանին գրավող ու գործողության մղող մարքեթինգային բովանդակության ստեղծում,
- Կրեատիվ գործակալությունների հետ արդյունավետ փոխգործակցություն՝ կոնցեպտների և տեքստերի մշակման ուղղությամբ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Թվային հմտություններ,
- Հաճախորդակենտրոն մոտեցում,
- Կրեատիվ մտածողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Կոգնիտիվ/ճանաչողական ճկունություն: