Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

195478

դիտում

527

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Ինժեներ-շինարար/Գույքի կառավարման վարչություն/ Պլանավորման և վրլուծության բաժին

Ամբողջ դրույք

Երևան

28 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Շինարարություն

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք ինժեներ-շինարար, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկի շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների պլանավորման, կազմակերպման, համակարգման և կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար։

Աշխատանքային պարտականություններ
  • Պլանավորել շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքները, ներկայացնել առաջարկություններ համապատասխան բյուջետային ծախսերի վերաբերյալ
  • Մշակել ընթացիկ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի, փորձաքննությունների, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության տեխնիկական բնութագրերը
  • Կազմել ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, այդ թվում՝ թերությունների ակտերը, ծավալաթերթերը և նախահաշիվները
  • Մասնակցել գնումների գործընթացներում տեխնիկական գնահատման աշխատանքներին
  • Ապահովել ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողությունը, ընդունել կատարված աշխատանքները, գնահատել դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և ապահովել համապատասխան փաստաթղթավորումը
  • Համագործակցել շինարարական, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ, քննարկել աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և առաջարկել դրանց լուծումներ
  • Ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, հետևել շինարարության և ճարտարագիտության ոլորտի նորարարություններին և ներկայացնել դրանց կիրառման առաջարկություններ
  • Մշակել և կատարելագործել ոլորտին առնչվող ներքին իրավական ակտերն ու այլ փաստաթղթերը, ինչպես նաև իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ճարտարապետության, շինարարության կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարության կամ շենքերի շահագործման համապատասխան ոլորտում
  • Շինարարական նորմերի և կանոնների խորացված իմացություն
  • Շինարարական աշխատանքների կազմակերպման և կառավարման սկզբունքների իմացություն
  • Շինարարական արտադրության տեխնոլոգիաների և շինարարության ճարտարապետության վերաբերյալ գիտելիքներ
  • Ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության, նորմատիվային ակտերի և կարգավորումների ընդհանուր իմացություն
  • Տեխնիկական փաստաթղթերի, նախահաշիվների և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ
  • Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման լավ հմտություններ
  • Հայերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև․

  • Համագործակցելու հմտություն
  • Հաղորդակցվելու հմտություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Բանակցելու հմտություն
  • Խնդիրներ լուծելու կարողություն
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն