Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

174673

դիտում

1351

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Ֆինանսական տնօրեն

Ամբողջ դրույք

Երևան

30 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Բանկի ֆինանսական ռեսուրսների, իրացվելիության, կապիտալի, ներդրումային գործունեության, արդյունավետ բյուջետավորման ռազմավարական կառավարում և ֆինանսական կայունության երաշխավորում։ Կապիտալի ներգրավման ռազմավարության մշակում և ապահովում, ֆինանսական հաշվետվողականության և ամբողջ հաշվետվողական համակարգի ներդրում, կառավարում և վերահսկողություն՝ ներառյալ տվյալների ճշգրտությունը և կանոնակարգային համապատասխանությունը։ Միջազգային ներդրողների հետ ռազմավարական հաղորդակցության ապահովում՝ նպաստելով կազմակերպության բաժնետոմսերով կապիտալի շուկայի գործարքների իրականացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և կապիտալի օպտիմալ ներգրավմանը։

Աշխատանքային պարտականություններ
  • Ֆինանսական քաղաքականության ձևավորում, ֆինանսական կայունության ապահովում, կապիտալի բյուջետավորում և կանխատեսումներ,
  • Ֆինանսական հոսքեր և ակտիվների, պասիվների կառավարում,
  • Ծախսային վերահսկողություն, գնագոյացման արդյունավետ քաղաքականության ապահովում,
  • Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների համակարգում,
  • Հարկային գործընթացների ղեկավարում, ներքին վերահսկողություն,
  • Դիլինգի և ֆինանսական գործառնությունների կառավարում,
  • Ռազմավարության և բիզնեսի երկարաժամկետ ֆինանսական պլանավորում,
  • Միջազգային կապիտալի ներգրավում, ներդրողների և բաժնետերերի հետ բանակցությունների և հարաբերությունների կառավարում,
  • Միջազգային ֆինանսական/ներդրումային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառավարում,
  • Բանկի կապիտալի և իրացվելիության համապատասխանության ապահովում ՀՀ ԿԲ նորմատիվներին։
Անհրաժեշտ հմտություններ

Կրթություն և մասնագիտական փորձառություն.

  • Մագիստրոսի աստիճան՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 8-10 տարվա փորձ բանկային, ներդրումային, ապահովագրական, աուդիտորական կամ խորհրդատվական ոլորտներում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում, որից 5 տարին ղեկավար պաշտոնում,
  • Ֆինանսական գործընթացների ավտոմատացման կամ օպտիմալացման փորձ:

Որակավորումներ, հմտություններ և կոմպետենտություններ.

  • CFA Charterholder (Ֆինանսական վերլուծության և ներդրումների կառավարման գլոբալ որակավորում) կամ FCCA / ACCA Member (Երդվյալ հաշվապահների և ֆինանսիստների համաշխարհային չափորոշիչ) առկայություն,
  • FRM (Financial Risk Manager) Ռիսկերի և կապիտալի կանոնակարգային կառավարում և EFPA (European Financial Planning Association) որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն C1 մակարդակ) գործնական և մասնագիտական հաղորդակցություն ապահովելու համար,
  • Ֆինանսական բարդ սցենարների պարզ և ազդեցիկ ներկայացում,
  • ՖՀՄՍ (IFRS) և Բազելյան ստանդարտների խորը տիրապետում,
  • Հարկային օրենսդրության կիրառում,
  • Հաղորդակցություն և ներկայացուցչական հմտություններ,
  • Վերլուծական և համակարգային մտածողություն,
  • Ռազմավարական պլանավորում,
  • Տեսլականով առաջնորդություն և թիմի ոգեշնչում,
  • Տեխնոլոգիական հարմարվողականություն և նորարաություն,
  • Բարձր մասնագիտական էթիկա և անաչառություն,
  • Բիզնես խորաթափանցություն,
  • Ճգնաժամային կառավարում,
  • Ճկունություն փոփոխվող միջավայրում։
Լրացուցիչ տեղեկություն

Պաշտոնին հաշվետու հիմնական գործառույթներ.

  • Ֆինանսական ռազմավարության, ֆինանսական հաշվառման և վերասկողության ստորաբաժանումներ,
  • Ֆինանսական հաշվետվողականության համար պատասխանատու ստորաբաժանումներ,
  • Հաշվապահական հաշվառման, իրացվելիության կառավարման, գանձապետական գործառույթների իրականացման և բյուջետավորման ստորաբաժանումներ,
  • Ֆինանսական պլանավորման և վերլուծությունների իրականացման ստորաբաժանումներ,
  • Ակտիվների և պասիվների կառավարման ստորաբաժանումներ,
  • Հարկային հաշվառման և համապատասխանության ապահովման ստորաբաժանումներ,
  • Ներդրողների հետ հարաբերությունների կառավարման ստորաբաժանումներ,
  • Թղթակցային հարաբերությունների կառավարման ստորաբաժանումներ,
  • Կապիտալի շուկայի, արժեթղթերի, արտարժութային գործառնությունների կառավարման ստորաբաժանումներ։