ԻՆԳՈ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
200-500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1997
Բժիշկ-փորձագետ
Ամբողջ դրույք
Երևան
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Առողջապահություն/Դեղագործություն
Աշխատանքի նկարագրություն՝
ԻՆԳՈ-ում փնտրում ենք բժիշկ-փորձագետի, ով պատասխանատու է իրեն կցված ապահովագրված անձանց առողջական վիճակի մոնիթորինգի, նրանց հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսական և որակական վերահսկման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովագրված անձանց կողմից ներկայացված դիմումների և բժշկական փաստաթղթերի բժշկական և ապահովագրական փորձաքննություն։
- Ապահովագրված անձանց դիմումների քանակական և որակական վերլուծություն։
- Ապահովագրված անձանց հետ՝ բժշկական և ապահովագրական թեմաներով պարբերաբար կազմակերպվող հանդիպումների նախաձեռնում և իրականացում։
- Բժշկական նշանակումների ճշգրտության և դրանց՝ արդի արձանագրերին համապատասխանության ստուգում։
- Բժշկական հաստատությունների հետ համագործակցություն։
- Ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերի սպասարկում։
- Ապահովագրական պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանում հաճախորդներին։
- Ապահովագրված անձանց բուժման համար հավաստիքների տրամադրում բժշկական հաստատություններին։
- Կանխարգելիչ բժշկական ստուգումների կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծություն և համապատասխան խորհուրդների տրամադրում Ապահովագրված անձանց։
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ պարտականությունների իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն բժշկական կրթություն։
- Համապատասխան փորձ՝ ապահովագրության ոլորտում։
- Բժշկի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
- Հաղորդակացման գերազանց հմտություններ։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում:
- Որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտություն։
Լրացուցիչ տեղեկություն
Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@ingoarmenia.am հասցեին` նշելով թափուր հաստիքի անվանումը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։