Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
21 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։
Աշխատանքային պարտականություններ
• Մակրոտնտեսական միտումների համատեքստում իրականացնել պորտֆելի կառուցվածքի վերլուծություն,
• Գնահատել պորտֆելի կենտրոնացվածության ռիսկերը (Concentration Risk) ըստ ոլորտների, աշխարհագրական դիրքի և խոշոր խմբերի՝ առաջարկելով դիվերսիֆիկացման օպտիմալ սահմանաչափեր,
• Մակրոտնտեսական սցենարների հիման վրա պատրաստել հիմնավորումներ և առաջարկներ ոլորտային սահմանաչափերի (industry limits) բիզնես-օպտիմալացման վերաբերյալ,
• Իրականացնել պորտֆելի պարբերական սթրես-թեստավորում և սցենարային վերլուծություններ՝ կանխատեսելով հնարավոր վարկային կորուստները ,
• Նախագծել և կիրառել վաղ ազդարարման համակարգեր պորտֆելի մակարդակով ռիսկերի վաղաժամ հայտնաբերման և նվազեցման նպատակով,
• Ուսումնասիրել Բանկի Ռիսկի Ախորժակի Սահմանման (RAS) շրջանակները՝ բիզնեսի աճի չօգտագործված հնարավորությունները բացահայտելու և դրանց արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկներ պատրաստելու նպատակով,
• Աջակցել Ռիսկով Կշռված Ակտիվների (RWA) օպտիմալացմանը՝ առաջարկելով կապիտալի խնայողության գործիքներ (Capital-Light Solutions) և գործարքների արդյունավետ կառուցվածքավորում,
• Իրականացնել պորտֆելի և սեգմենտների կողմից գեներացվող EBDA ցուցանիշների շարունակական հսկողություն և վերլուծություն,
• Իրականացնել տարբեր ոլորտների և խոշոր հաճախորդների եկամտաբերության վերլուծություն և եկամտաբերության ավելացման ուղղված քայլեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռիսկով կշռված ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշների կառավարմանը,
• Կազմել և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ վարկային պորտֆելի որակի, ռիսկերի դինամիկայի և իրականացված միջոցառումների վերաբերյալ։
Անհրաժեշտ հմտություններ
- բարձրագույն կրթություն,
- ռիսկերի գնահատման գործիքների իմացություն,
- ԱԲ գործիքների կիրառություն,
- Ֆինանսական հաշվետվությունների խորը վերլուծություն,
- ապագա ֆինանսական հոսքերի պլանավորման հմտություններ ,
- վարկային պորտֆելի պլանավորման և հնարավոր ռիսկերի կանխատեսման հմտություններ,
- փաստաթղթաշրջանառություն վարելու կարողություն,
- տվյալների ներմուծման հմտություններ,
- օտար լեզուների իմացություն։