Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Բիզնես վարկավորման մասնագետ, Աբովյան մասնաճյուղ
Ամբողջ դրույք
Աբովյան
15 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Բիզնես վարկային մասնագետն ապահովում է բիզնես վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը:
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել բիզնես հաճախորդների վարկային պրոդուկտներին առնչվող կարիքների բացահայտում, վերջիններիս տրամադրել ընդլայնված խորհրդատվություն:
- Նախաձեռնել Բիզնես վարկային հայտի գործընթաց, իրականացնել հայտի հիման վրա հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, ԻԱ/ԱՁ հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում:
- Ներկայացված տվյալների և փաստաթղթերի հիման վրա տալ հաճախորդի վերաբերյալ պատշաճ վերլուծված տեղեկատվություն և բիզնես վերլուծության եզրակացությունը:
- Կազմակերպել Գրավ հանդիսացող գույքի նախնական գնահատման գործընթաց, ինչպես նաև գույքի և բիզնեսի մոնիտորինգ այցելություններ:
- Կազմել, վերլուծել և ներկայացնել հաճախորդների բիզնես վարկերի տրամադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ:
- Ներկայացնել բիզնես վարկային հայտը շահագրգիռ ստորաբաժանումների դիտարկմանը և դիրքորոշմանը:
- Կազմակերպել, համակարգել հաստատված վարկի տրամադրման գործընթացը:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բիզնես վարկային մասնագետ
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
- Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
- Վերլուծական մտածողություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ:
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: