Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Բանկոմատների և տերմինալների սպասարկման մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
13 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Բանկի Բանկոմատների և տերմինալների սպասարկման բաժնի մասնագետի աշխատատեղը։
Աշխատանքային պարտականություններ
- Բանկային ավտոմատացված մեքենաների սպասարկում,
- Բանկոմատների պրոֆիլակտիկ մաքրում, խնդիրների հայտնաբերում և կարգավորում,
- Խափանված դետալների վերանորոգում/փոխարինում,
- Բանկային ավտոմատացված մեքենաների ընթացիկ խնդիրների կարգավորում,
- Իրականացնել բանկոմատների սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ ընթացիկ հարաբերությունների վարում,
- Իրականացնել բանկոմատների աշխատանքի, ինչպես նաև դրանց կողմից առգրավված քարտերի մոնիթորինգ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Թվայնացված վճարումների կամ էլեկտրոնային առևտրի ոլորտում աշխատանքի փորձը ցանկալի է,
- Diebold Nixdorf բանկոմատների աշխատանքի տիրապետում,
- Համակարգչային գիտելիքներ և փորձ սպասարկման և ՏՏ ոլորտներում,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Տեխնիկական սպասարկման հմտություններ,
- Վարորդական վկայականի առկայություն։