Արդշինբանկ ԲԲԸ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2003
Ավտոմատացված համակարգերի կառավարման ուղղության թիմի ղեկավար
Ամբողջ դրույք
Երևան
10 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ավտոմատացված համակարգերի կառավարման ուղղության թիմի ղեկավար: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Ուղղության աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
- Ուղղությանը վերաբերող հրամանների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ապահովում,
- Կիրառական համակարգերի աշխատանքում առաջացած խնդիրների վիճակագրության ամփոփում և խնդիրների վերացման, համակարգերի օպտիմիզացման նպատակով միջոցառումների իրականացում ,
- Բանկում շահագործվող կիրառական համակարգերի սպասարկման հետ կապված պայմանագրերի պայմանների ձևավորում,
- Ավտոմատացված բանկային համակարգի շրջանակներում շահագործվող բոլոր մոդուլների և համակարգերի կառավարում,
- Ավտոմատացված բանկային համակարգի գործունեությանն աջակցող բոլոր համակարգերի կառավարում, անխափան աշխատանքի ապահովում և մոնիթորինգ,
- Ներբանկային համակարգի կառավարում,
- Տվյալների հենքերի կառավարում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՀՏ ոլորտում, որից առնվազն 2-ը՝ ղեկավար պաշտոնում,
- Ունես բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Ունես հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն,
- Ունես կազմակերպչական հմտություններ,
- Ունես կանոնակարգման և ստեղծագործական հմտություններ,
- Ունես կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում։
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: