Խնդրում ենք սպասել ...

ԻՆԳՈ

Հայաստանի Հանրապետություն

26217

դիտում

67

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1997

Ավագ իրավաբան

Ամբողջ դրույք

Երևան

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Իրավական

Աշխատանքի նկարագրություն՝

Ingo-ն հրավիրում է փորձառու իրավաբանի` միանալու իր զարգացող և ընդլայնվող թիմին:

Աշխատանքային պարտականություններ
  • Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր, Ընկերության դեմ ներկայացված բողոքների պատասխաններ և իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել դրանց ներկայացումը երրորդ անձանց հետ հարաբերություններում և համապատասխան մարմիններում;
  • Ապահովել ներգրավվածություն և անմիջական մասնակցություն վարչական վարույթներում և/կամ դատավարություններում` բոլոր ատյանների դատարաններում;
  • Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով;
  • Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ;
  • Իրականացնել իրավական բնույթի հարցերի կարգավորում Ընկերության ընթացիկ և մշտական հանձնաժողովների կամ կոլեգիալ մարմինների կազմում ընդգրկվելու դեպքում՝ կախված համապատասխան մարմնի գործառույթների նպատակներից;
  • Մասնակցել ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը և առաջարկություններ ներկայացնել` այդ թվում վերահսկող կառույցների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում;
Անհրաժեշտ հմտություններ
  • Առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի գերազանց իմացություն,
  • Դատական նիստերին մասնակցության փորձ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
  • Ճկունություն դինամիկ բիզնես միջավայրում աշխատելու համար։
Անձնական հմտություններ
Բանակցությունների հմտություններ Խնդիրների լուծում Հաղոորդակցման հմտություններ