Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Աշխատանքային հարաբերությունների և արտոնությունների կառավարման բաժնի մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
10 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Մարդկային ռեսուրսների կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք ակտիվ և եռանդուն թեկնածուի, ով պետք է ուշադիր լինի մանրուքների նկատմամբ, նվիրված աշխատանքին, ունենա պատասխանատվության բարձր զգացում, ներքին հաճախորդներին արագ և որակյալ սպասարկում տրամադրելու պատրաստակամություն:
Աշխատանքային պարտականություններ
- Կազմել և վարել աշխատողների անձնական գործերը (աշխատանքային պայմանագրեր, լրացուցիչ պայմանագրեր, նշանակումներ և այլն)
- Վարել և պարբերաբար թարմացնել աշխատողների տվյալները HRM և ՀԾ
ծրագրային համակարգերում - Վարել աշխատավարձերի վճարման և աշխատաժամանակի հաշվառման թերթիկների տվյալների բազան և պատրաստել հաշվետվություններ
- Մասնակցել արտաքին հետազոտություններին և վերլուծել հետազոտությունների արդյունքները
- Պատրաստել ներքին և արտաքին (պետական) մարմիններին և ղեկավարությանը ներկայացվող հաշվետվություններ
- Պատրաստել և տրամադրել տեղեկանքներ աշխատանքի վայրից և այլ տեղեկանքներ ու բնութագրեր՝ կապված աշխատողների աշխատանքի և անձնական տվյալների հետ
- Ուսումնասիրել աշխատողների վարկային հայտերը և կատարել համապատասխան հաշվարկներ
- Կառավարել և պարբերաբար վերանայել Բանկի պրոդուկտների պայմանները՝ արտոնությունների փաթեթի շրջանակներում
- Քննարկել և սպասարկել անձնակազմին տրամադրվող լրացուցիչ արտոնությունները
- Պատրաստել և տալ հրամաններ ընթացիկ աշխատանքային գործունեության վերաբերյալ (արձակուրդ, գործուղում, վերապատրաստում և զարգացում, նյութական պատասխանատվություն, ֆինանսական օժանդակություն, կարգապահական միջոցների կիրառում և այլն)
- Պատշաճ կերպով կառավարել ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը, ապահովել փաստաթղթերի արխիվացումը, ՀՀ օրենսդրությանը համապատասխան
- Տրամադրել ընդհանուր խորհրդատվություն աշխատողներին ներքին ընթացակարգերի, կանոնակարգերի և գործընթացների վերաբերյալ
- Ապահովել անձնակազմի հետ հաղորդակցումը (էլ. փոստով)
- Պարբերաբար վերլուծել գործընթացները, մեթոդները և գործիքները
- Բարձրացնել գործընթացների արդյունավետությունն ու ապահովել դրանց ճշգրտությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն` ներքին գործընթացները բարելավելու նպատակով
- Ապահովել աշխատողների բավարարվածության բարձր մակարդակ` կապված ներքին գործընթացների հետ
- Բարեխղճորեն և ժամանակին կատարել բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- ՀՀ աշխատանքային օրենսդրության և ՄՌԿ-ին առնչվող ներքին կանոնակարգերի և ակտերի իմացություն
- ՀԾ և MS Office փաթեթի իմացություն
- Սահմանափակ հասանելիության և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Գերազանց միջանձնային, կոնֆլիկտների կառավարման, հաղորդակցման հմտություններ, ներկայացուցչական ձիրք
- Խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
- Լարված ռիթմով աշխատելու, աշխատանքի մեծ ծավալ կատարելու ունակություն, միաժամանակ մի քանի առաջադրանք իրականացնելու կարողություն
- Վերլուծական հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն