Խնդրում ենք սպասել ...

Ucom CJSC

Հայաստանի Հանրապետություն

166355

դիտում

991

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Հեռահաղորդկացություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2009

Առցանց վաճառքի գործակալ

Ամբողջ դրույք

Երևան

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի նկարագրություն՝

Ucom ընկերությունը փնտրում է Առցանց վաճառքի գործակալ, ով պատասխանատու է eshop.ucom.am կայքի միջոցով գնված ապրանքների և ծառայությունների ճիշտ և ժամանակին առաքման համար:

Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-21:00:

Աշխատանքային պարտականություններ
  • Այց նախապես տրված հասցեներ, կապի հաստատում հաճախորդների հետ և գնված ապրանքների փոխանցում հաճախորդներին,
  • Գնված ապրանքների համար հաճախորդներից համապատասխան գումարի գանձում և փոխանցում առցանց վաճառքի թիմի ղեկավարին,
  • Պայմանագրերի կնքում, ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ,
  • Հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում և անհրաժեշտության դեպքում գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը վաճառքի և սպասարկման ոլորտում ցանկալի է,
  • Հայերենի վարժ իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների միջին մակարդակի իմացություն,
  • Գերազանց հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Աշխատասիրություն և բարձր պատասխանատվության զգացում։
Լրացուցիչ տեղեկություն

Միանալով մեզ՝ կարող ես սկսել կանաչ կարիերադ մեծ ընկերությունում։ 

Սեղմի՛ր Apply Now / Դիմել հիմա կոճակը կամ ուղարկի՛ր CV-դ career@ucom.am էլ. հասցեին․ չմոռանաս նշել հաստիքի անվանումը՝ Առցանց վաճառքի գործակալ։