Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Լուծումների ապահովման ճարտարապետ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամբողջ դրույք
Երևան
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Ծրագրավորում
Աշխատանքի նկարագրություն՝
Լուծումների ճարտարապետը պատասխանատու է ամբողջական լուծումների ճարտարապետությունների նախագծման և կառավարման համար՝ ապահովելով դրանց համապատասխանությունը բիզնես նպատակներին, ձեռնարկության ճարտարապետության սկզբունքներին և տեխնոլոգիական չափանիշներին։
Լուծումների ճարտարապետն ապահովում է լուծումների համահնչությունը, մասշտաբայնությունը, անվտանգությունը և կայունությունը՝ ապահովելով պրոդուկտների նախագծման թիմերի կապը ձեռնարկության ճարտարապետության և տեխնոլոգիական հարթակների հետ։
Լուծումների ճարտարապետը գործում է լուծումների մակարդակում՝ վերածելով ձեռնարկության ճարտարապետության գծով ուղղորդումն իրականացելի նախագծերի, միաժամանակ աջակցելով պրոդուկտների նախագծման թիմերին նախագծման ողջ ցիկլի ընթացքում։
Աշխատանքային պարտականություններ
-
1. Լուծումների ճարտարապետության նախագծում
• Ամբողջական լուծումների ճարտարապետությունների նախագծում բիզնեսի, հավելվածների, տվյալների և տեխնոլոգիաների ոլորտներում
• Ճարտարապետական տարրերի ապահովում, այդ թվում․
Ճարտարապետական լուծումների սխեմաներ
Ինտեգրման նախագծեր
Տվյալների հոսքերի մոդելներ
Ոչ ֆունկցիոնալ ճարտարապետության սահմանումներ
• Լուծումների համապատասխանության ապահովում ձեռնարկության սկզբունքներին, թիրախային ճարտարապետություններին և հարթակների ռազմավարություններին
2. Ճարտարապետության կառավարում և համապատասխանություն
• Մասնակցություն ճարտարապետության քննարկումներին և կառավարման գործընթացներին
Լուծումների համապատասխանության ապահովում ներքոնշյալին․
Ձեռնարկության ճարտարապետության ստանդարտներ
Անվտանգության և ռիսկերի գծով պահանջներ
Նորմատիվ և իրավական սահմանափակումներ
• Ճարտարապետական ռիսկերի, փոխզիջումների և տեխնիկական պարտքի բացահայտում
3. Համագործակցություն նախագծման թիմերի հետ - Սերտ համագործակցություն պրոդուկտի սեփականատերերի, տեխնոլոգիական ղեկավարների և ինժեներների հետ՝ ներդրման գործընթացն ուղղորդելու նպատակով
- Աջակցություն կուտակված աշխատանքների ցանկի կատարելագործմանը՝ ճարտարապետական տեսանկյունից
- Ճարտարապետական ուղղորդում նախագծման, մշակման և տեղակայման փուլերում
-
4. Ինտեգրում և էկոհամակարգերի նախագծում - Ծառայությունների սահմանների, API-ների և ինտեգրման մոդելների սահմանում
- Համատեղ հարթակների (IAM, Observability, ConfigHub, Notification Platform և այլն) պատշաճ օգտագործման ապահովում
- Առկա ճարտարապետական բաղադրիչների վերօգտագործման խթանում
-
5. Ոչ ֆունկցիոնալ ճարտարապետություն
• Ներքոնշյալի սահմանում և ստուգում․
Պահանջներ արդյունավետության և մասշտաբայնության գծով
Հուսալիության և դիմադրողականության մոդելներ
Անվտանգության և մատչման մոդելներ
Դիտարկելիության և մոնիթորինգի մոտեցումներ
• SLO/SLA գծով ձեռնարկության սպասումներին համապատասխանության ապահովում
6. Տեխնոլոգիաների գնահատում և աջակցություն որոշումների կայացման ընթացքում - Լուծումների տարբերակների և տեխնոլոգիաների ընտրության գնահատում
- Ճարտարապետական բնույթի տեղեկատվության տրամադրում, որը կնպաստի լուծումն ինքնուրույն մշակելու կամ պատրաստի լուծում ձեռք բերելու վերաբերյալ որոշումների կայացման հարցում
- Աջակցություն ճարտարապետական բնույթի որոշումների հետ կապված ֆինանսական գնահատման և ռիսկերի գնահատման իրականացման ընթացքում
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի աստիճանի առկայությունը տեղեկատվական կամ համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում ցանկալի է
- Լուծումների ճարտարապետության ոլորտում կամ ավագ ինժեներական պաշտոններում աշխատանքի մեծ փորձ
- Բաշխված համակարգերի, API-ների և ինտեգրման մոդելների իմացություն
- Ժամանակակից ճարտարապետական պրակտիկայի իմացություն (միկրոծառայություններ, իրադարձությունների վրա հիմնված ճարտարապետություն, ամպային/լոկալ լուծումների հիբրիդային ճարտարապետություն)
- Ճարտարապետական սխեմաների (TOGAF կամ նմանատիպ այլ սխեմաներ) իմացություն
- Ծրագրավորման լեզուների խորացված իմացություն
- Տարբեր օպերացիոն համակարգերի և տվյալների բազաների լավ իմացություն
- Բարդ ճարտարապետական հասկացությունները տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտում գործող շահագրգիռ կողմերին ներկայացնելու ունակություն
- Ֆորմալ նշագրումների կիրառմամբ (օր․ ArchiMate, C4, UML) ճարտարապետական մոդելավորման հմտություններ՝ լուծումների ճարտարապետությունները նախագծելու և ներկայացնելու համար