Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

780533

դիտում

3565

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

ԱՊԿԿ մասնագետ / Ակտիվների և պարտավորությունների կապիտալի կառավարման մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

11 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Ակտիվների և պարտավորությունների կապիտալի կառավարման մասնագետը պետք է իրականացնի հաշվեկշռի կառավարում, մասնավորապես՝ կապիտալի, իրացվելիության և բանկային պորտֆելում տոկոսադրույքի ռիսկի կառավարման մասով միջոցառումների իրականացում:

Աշխատանքային պարտականություններ
  • Կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի (ICAAP) վարում,
  • Իրացվելիության համարժեքության գնահատման ներքին գործընթացի (ILAAP) վարում,
  • Բանկային պորտֆելում տոկոսադրույքի ռիսկի կառավարման (IRRBB) գործընթացի վարում,
  • Միջօրյա իրացվելիության կառավարում, ինչպես նաև Բանկի իրացվելիության պորտֆելի կառավարում,
  • Ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման տոկոսադրույքների հաշվարկ և գործընթացին մեթոդաբանական աջակցություն,
  • Պարտատոմսերի և ածանցյալ գործիքների պորտֆելի կատարողականի գործընթացի վարում,
  • Հաշվեկշռի կառավարման առանցքային ցուցանիշների մոնիթորինգ և վերլուծություն,
  • Շուկայական առանցքային ցուցանիշների մշտադիտարկում և վերլուծություն։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, ՏՏ կամ հարակից ոլորտներում,
  • ՀԾ-Բանկ ծրագրով աշխատելու հմտություն,
  • Տվյալների վերլուծության համար անհրաժեշտ գործիքների (SQL, Python) իմացություն կամ արագ յուրացնելու ցանկություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Բանկային գործի սկզբունքների և կարգավորող դաշտի իմացություն (Կանոնակարգ 2),
  • Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ ,
  • Նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն և ունակություն,
  • Վերլուծական մտածելակերպ,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, փոփոխվող հանգամանքներին արագորեն արձագանքելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Մասնագիտական հմտություններ
Python SQL Վերլուծական մտածողություն ArmSoft բանկային ծրագրային ապահովում Մանրամասների նկատմամբ ուշադրություն
Անձնական հմտություններ
Ժամանակի կառավարում Հարմարվողականություն Թիմային խաղացող