ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
Ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրման տարեթիվ`
1993
Վերլուծաբան/Ռիսկերի վերլուծության վարչություն/ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի գնահատման բաժին
Ամբողջ դրույք
Երևան
21 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Ֆինանսների կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք Վերլուծաբան, ով պատասխանատու կլինի Ֆինանսական համակարգի և առանձին ֆինանսական կազմակերպությունների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, միջազգային պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի բացահայտման, վերլուծության և գնահատման, ռիսկերի կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքների իրականացման համար։
Աշխատանքային պարտականություններ
-
Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի վերլուծության և գնահատման աշխատանքներ
-
Իրականացնել ՓԼ/ԱՖ և միջազգային պատժամիջոցների համապատասխանության ռիսկերին առնչվող ոլորտային և թիրախային վերլուծություններ
-
Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների միջոցով կատարված գործարքների ընտրանքային ուսումնասիրություններ
-
Իրականացնել բլոկչեյն գործարքների վերլուծություն համապատասխան գործիքների միջոցով
-
Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների տեղում և հեռակա ձևաչափով իրականացվող վերահսկողական աշխատանքներին/ստուգումներին
-
Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի գնահատման մեթոդաբանական ուղեցույցների մշակման և վերահսկողական գործիքների զարգացման աշխատանքներին
-
Հետևել վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և միջազգային զարգացումներին
-
Մասնակցել ներպետական և միջազգային մարմինների ու կազմակերպությունների հետ քննարկումներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր և մասնակցել համատեղ ծրագրերի իրականացմանը
-
Մասնակցել խախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմմանը, ինչպես նաև պատրաստել ծանուցումներ և պաշտոնական գրություններ ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիների համար
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ուղղվածությամբ
-
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության լավ իմացություն
-
Բանկային գործի համապարփակ գիտելիքներ
-
Ֆինանսական օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
-
Միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող ստանդարտների (FATF) մանրամասն իմացություն
-
Ռիսկերի կառավարման գործնական գիտելիքներ
-
Հայերենի ազատ տիրապետում
-
Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
-
Հաղորդակցման հմտություն
-
Վերլուծելու ունակություն
-
Ստեղծագործական մտածելակերպ
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Նախաձեռնողականություն
-
Ճկունություն
-
Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Որպես առավելություն կդիտվի
-
Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության իմացությունը
-
Կրիպտոակտիվների ոլորտում ՓԼ/ԱՖ ռիսկերի իմացությունը
-
Բլոկչեյն գործարքների մոնիթորինգի գործիքներից օգտվելու հմտությունը
-
CAMS, CCAS, CCI, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կամ կրիպտոակտիվների ոլորտում այլ հավաստագրերի առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն