Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

162313

դիտում

501

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Վերլուծաբան/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Գործառնական և ՏՏ ռիսկերի բաժին

Ամբողջ դրույք

Երևան

27 Օգոստոս 2026

Աշխատանքի պայմաններ Այլ

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք Վերլուծաբան, ով պատասխանատու կլինի ՀՀ ֆինանսական համակարգում գործառնական և ՏՏ ռիսկերի բացահայտման, վերլուծության և գնահատման, ինչպես նաև ռիսկերի կառավարման և զսպման հետ կապված մեխանիզմների մշակման համար:

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների գործառնական և ՏՏ ռիսկերի համակարգերի նպատակային ստուգումներ և թեմատիկ ուսումնասիրություններ՝ հավաքագրելով և վերլուծելով անհրաժեշտ տեղեկատվությունը

  • Պատրաստել իրականացված ստուգումների հաշվետվություններ և ներկայացնել դրանք ղեկավարությանը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել հայտնաբերված խնդիրների և թերությունների շտկման ու վերացման վերաբերյալ

  • Գնահատել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունում գործառնական ռիսկի մակարդակը

  • Մասնակցել ֆինանսական համակարգի գործառնական ռիսկի գնահատման մեթոդաբանության, հարցաշարերի և ռիսկերի զսպման մեխանիզմների մշակմանը և կատարելագործմանը

  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և/կամ ՏՏ ոլորտում

  • Գործառնական ռիսկերի կառավարման սկզբունքների և մեթոդների իմացություն

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման վերաբերյալ գիտելիքներ

  • Ֆինանսական համակարգի օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն

  • Բանկային գործի վերաբերյալ գիտելիքներ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սկզբունքների իմացություն

  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն

  • Վերլուծելու ունակություն

  • Ռազմավարական մտածելակերպ

  • Թիմում աշխատելու հմտություն

  • Համագործակցելու ունակություն

  • Բանակցելու ունակություն

  • Նախաձեռնողականություն

  • Ճկունություն

  • Վճռականություն

  • Պրոբլեմներ լուծելու ունակություն

  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն