Ucom CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Հեռահաղորդկացություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2009
Ակտիվ վաճառքի գործակալ ք․ Արտաշատ
Ճկուն գրաֆիկ
Արտաշատ
Աշխատանքի պայմաններ Պայմանագրային
Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում
Աշխատանքի նկարագրություն՝
Եթե ուսանող ես ու փնտրում ես աշխատանք, որը կարող ես համատեղել դասերիդ հետ, ապա բաց մի՛ թող այս հնարավորությունը։
Աշխատելու ես շաբաթական հինգ օր, առաջարկվող աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը՝ 17:00-21:00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 13:00-19:00-ն:
Աշխատանքային պարտականություններ
Ինչ ես անելու մեզ միանալուն պես․
-
Թիմով կամ միայնակ այցելելու ես բնակարաններ և ընկերության առաջարկներն ես ներկայացնելու հավանական հաճախորդներին,
-
Իրականացնելու ես վաճառք՝ ներկայացնելով ընկերության ծառայությունները, սակագնային պլանները, հատուկ առաջարկներն ու պրոմո ակցիաները,
-
Անհրաժեշտության դեպքում տրամադրելու ես գովազդային և վաճառքը խթանող այլ նյութեր,
-
Կնքելու ես բաժանորդային պայմանագրեր, ինչպես նաև համագործակցելու ես ընկերության այլ բաժինների հետ։
Անհրաժեշտ հմտություններ
Կարող ես դառնալ ակտիվ վաճառքի գործակալ, եթե
-
Ակտիվ ես, սիրում ես լինել շարժման մեջ,
-
Բանակցելու վարպետ ես և ունես գրագետ խոսք,
-
Վաճառքը և մարդկանց հետ շփումը քո տարերքն են։
Լրացուցիչ տեղեկություն
Եթե հետաքրքրված ես, ուղարկի՛ր CV-դ career@ucom.am էլ. հասցեին․ չմոռանաս նշել հաստիքի անվանումը՝ Ակտիվ վաճառքի գործակալ ք․ Արտաշատ։